Երևանում՝ Վերնիսաժի հարևանությամբ գտնվող «Խարբերդ» ռեստորանային համալիրի մոտ սեպտեմբերի 14-ին հրաձգություն է տեղի ունեցել: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ ոստիկանության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը, դեպքի վայրում են ոստիկանության տարբեր ստորոբաժանումների ախատակիցներ:
«Իրականացվում են անհրաժեշտ գործողություններ: Ավելի մանրամասն տեղեկություն կտրամադրվի մի փոքր ուշ»,- ասաց Աշոտ Ահարոնյանը:
ԶԼՄ-ներում շրջանարվող տեղեկությունների համաձայն` կրակոցների հետևանքով կամ մեկ զոհ և վիրավորներ:






