Իրականացված ուսումնասիրությունների արդյունքում վերհանվել են որոշ խնդիրներ մթերված խաղողի ծավալների և գինենյութերի ծավալների միջև, ինչը որոշակի ռիսկեր է պարունակում: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Խաղողի մթերման գործընթացի արդյունավետության բարձրացման, գինենյութերի որակի հսկողության և ոլորտում առկա ռիսկերի վերացման նպատակով վարչապետը Գյուղատնտեսության նախարարին հանձնարարեց խաղողի մթերումների ընթացքում ստացված տեղեկատվության հիման վրա պարբերաբար շաբաթական կտրվածքով ամփոփել խաղողի մթերումների արդյունքներն՝ ըստ մթերող ձեռնարկությունների:
«Մենք ունենք կոնկյակի և գինու վաճառքի աճի որոշակի տենդենց: Գյուղնախարարը և Հայաստանի զարգացման հիմնադրամն ինտենսիվ աշխատում են շուկան ընդլայնելու ուղղությամբ: Մենք պետք է համապատասխան ուշադրություն դարձնենք այս արտադրանքի, հայկական բրենդի որակի հսկողության նկատմամբ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց ՀՀ վարչապետը:






