Հինգշաբթի, 26. 02. 2026

spot_img

Հայաստանը օրգանական գյուղմթերք արտահանելու մեծ ներուժ ունի

          Հայաստանն օրգանական գյուղմթերք արտահանելու մեծ ներուժ ունի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ սեպտեմբերի 14-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց «Օրգանական գյուղատնտեսություն աջակցության նախաձեռնություն» դրամաշնորհային ծրագրի թիմի ղեկավար Դեյվիդ Մուքենհուբերը:

       «Չնայած Հայաստանում ոչ բոլոր վայրերն են պիտանի օրգանական արտադրություն հիմնելու համար, սակայն շատ վայրեր, հատկապես հիանալի բնությամբ բարձրադիր հատվածները հարմար են օրգանական արտադրություն սկսելու համար»,-ասաց Դեյվիդ Մուքենհուբերը:

    Նրա խոսքով՝ այս տարի փետրվարին Գերմանիայում իրականացած օրգանական փառատոնին հայկական արտադրանքի նկատմամբ մեծ հետաքրքրություն է եղել:

     «Մենք ներկայում աշխատում ենք շուկաների դիվերսիֆիկացման ուղղությամբ, ոչ թե կենտրոնանում մեկ շուկայի վրա: Եվրոպական շուկան մեծ պոտենցիալ է հայկական օրգանական արտադրողների համար»,- ասաց դրամաշնորհային ծրագրի թիմի ղեկավարը:

     Նրա խոսքով՝ «Օրգանական գյուղատնտեսություն աջակցության նախաձեռնություն» դրամաշնորհային ծրագիրը Հայաստանում նպաստում է օրգանական գյուղատնտեսության զարգացմանը: Դրա շնորհիվ տրվում են դրամաշնորհներ, ինչպես նաև նյութատեխնիկական աջակցություն:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին