Չորեքշաբթի, 25. 06. 2025

spot_img

Լավագույն ջազ և բլյուզ երաժիշտները հանդես կգան «Երևանի երաժշտական երեկո»-ին

    «Yerevan Music Night» (Երևանի երաժշտական երեկո) միջոցառմանը մեկ հարթակում ելույթներ կունենան հայաստանյան լավագույն ջազ, բլյուզ ոլորտի այնպիսի երաժիշտներ, ինչպիսիք են Լևոն Մալխասյանն իր ջազ բենդով, Գոռ Սուջյանը, Կամի ընկերներ նախագիծը և այլք: Միջոցառումը կանցկացվի սեպտեմբերի 16-ին Շառլ Ազնավուրի անվան հրապարակում: Աբովյան փողոցը փակ կլինի Թումանյանից-Պուշկին հատվածում:

     «Արմենպրես»ի հաղորդմամբ` համերգային ծրագրին կմասնակցի համաշխարհային ճանաչում ունեցող պատվավոր հյուր, որի անունը դեռ գաղտնի է պահվում:

     Միջոցառման նպատակն է նպաստել հայկական զբոսաշրջային արդյունքի դիվերսիֆիկացմանը և համաշխարհային շուկայում ճանաչելիության բարձրացմանը, Հայաստանի և Երևանի իմիջի ամրապնդմանը:

     Ծրագիրն իրականացվում է Կամի երաժշտական ակումբի 10-ամյակի կապակցությամբ «Երևանի Գինու Օրեր»-ի կազմակերպիչների հետ համատեղ:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին