Հինգշաբթի, 26. 02. 2026

spot_img

Զինվորական ծառայության մեջ գտնվող անձանց գույքահարկից ազատումը ստեղծում է ռիսկեր. ֆինանսների փոխնախարար

     ՀՀ կառավարությունը դեմ է «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ Ազգային ժողովի «Ելք» խմբակցության առաջարկությունը:  ՀՀ ֆինանսների  նախարարի տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ օրինագծով առաջարկվում է գույքահարկից ազատել ՀՀ զինված ուժերում և այլ զորքերում զինվորական ծառայության մեջ գտնվող բոլոր անձանց: «Կառավարությունն առաջարկում է ներկայացված նախագծով քննարկվող գործող օրենքի հոդվածը թողնել անփոփոխ, քանի որ, ներկայացված առաջարկությունը մի կողմից հակադրվում է գույքահարկով հարկման ընդհանուր տրամաբանությանը, մյուս կողմից ստեղծում է արտոնությունից անհարկի օգտվելու ռիսկեր և չի հանգեցնելու իր առջև դրված խնդիրների իրագործմանը»,- «Արմենպրես»ի փոխանցմամբ, ասաց Ջանջուղազյանը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին