Շաբաթ, 21. 02. 2026

spot_img

Դավիթ Հարությունյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Ֆրանսիայի դեսպանին

     ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը սեպտեմբերի 14-ին ընդունել է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում ավարտող Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

     Նախարար Հարությունյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին պաշտոնավարման ընթացքում ծավալած արդյունավետ գործունեության համար և հույս հայտնել, որ դեսպանը Հայաստանից հեռանում է ջերմ հուշերով:

     Դեսպան Շարպանտիեն ևս շնորհակալություն է հայտնել նախարար Հարությունյանին իր հետ Հայաստան գալու առաջին իսկ օրվանից սերտ համագործակցելու համար և վստահեցրել, որ դիվանագիտական առաքելությամբ Հայաստան ժամանող իր գործընկերը կշարունակի զարգացնել երկու երկրների՝ տարբեր ոլորտներում ամուր հիմքերի վրա դրված համագործակցությունը:  

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին