Երեքշաբթի, 24. 06. 2025

spot_img

Ռուսական թատրոնը նոր ներկայացումներով հագեցած թատերաշրջան է խոստանում

     Գ. Գորինի «Հիշատակման աղոթք» բեմադրությամբ սեպտեմբերի 14-ին կմեկնարկի Կ.Ս.Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի 80-րդ թատերաշրջանը:

    Ինչպես «Արմենպրես»ին տեղեկացրին թատրոնի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնից, «Հիշատակման աղոթք»-ը տևական ժամանակ է, ինչ թատրոնի խաղացանկում է և սիրված է հանդիսատեսի կողմից:

     «Ավանդույթի համաձայն, այս անգամ էլ որոշում կայացվեց թատերաշրջանի մեկնարկը տալ հենց այս ներկայացմամբ: Անշուշտ, տարիների ընթացքում այն որոշակի փոփոխությունների է ենթարկվել. նոր դերակատարներ են ընդգրկվել, փոխվել են ներկայացման շեշտադրումները, սակայն բուն ասելիքը չի տուժել: Ռեժիսորական լուծումներն անփոփոխ են մնացել»,-նշել է թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանը:

     Խոսելով թատերաշրջանի բացման մասին` նա ընդգծել է. «Մի փոքր անհանգիստ եմ, քանի որ հոբելյանական թատերաշրջանն ենք բացում: Բնականաբար, ինձ հուզում է թատերախմբի վիճակը: Ըստ իս` դերասանները ստեղծագործական առումով լավ վիճակում են, ինչը շատ կարևոր է»,-ասել է Գրիգորյանը:

     Թատրոնի խաղացանկում կան ներկայացումներ, որոնք մեծ մասսայականություն են վայելում: «Ցանկություն կա վերականգնելու Գրիբոյեդովի «Խելքից պատուհասը»: Այն իմ սիրելի գործերից է: Հավանում եմ նաև Յուրի Պոլյակովի «Աֆրոդիտեի ձախ կուրծքը», «Ինչպես Աստվածներ», «Համադասարանցիները» ներկայացումները: Մեծ պատասխանատվությամբ եմ բեմադրել այս պիեսները»,-շեշտել է նա:    

     Գրիգորյանը ներկայացրել է նաև թատրոնի առաջիկա ծրագրերը. «Շուտով մանկական ներկայացում կհանձնի Նորա Գրիգորյանը՝ «Արքայադուստրը սիսեռահատիկի վրա»: Կարծում եմ` շատ հետաքրքիր բեմադրություն կլինի, և փոքրիկները գոհ կմնան: Նորան նաև այլ գործերի մասին է մտածում. արծաթե դարաշրջանի պոետների մասին է լինելու: Թատերասերների դատին ենք հանձնելու նաև Միշել Տիբոյի «Իդեալական տղամարդը» դերասանուհի Վերոնիկա Սարոյանի ռեժիսուրայով»,-եզրափակել է գեղարվեստական ղեկավարը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին