Երեքշաբթի, 24. 06. 2025

spot_img

Շրջայցեր ենք իրականացնում «Հյուսիս-հարավ» մայրուղու հարևանությամբ գտնվող հուշարձաների տարածքներ

       «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Շիրակի մարզային ծառայությունն  ուշադրության կենտրոնում  է պահում  «Հյուսիս-հարավ» մայրուղու հարևանությամբ  գտնվող  շուրջ  30  պատմամշակութային  հուշարձանների պահպանության  խնդիրը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից:

     Մարզային  ծառայության  պետ  Վալերիկ Նազարեթյանի փոխանցմամբ  մինչ  օրս հուշարձանի  վնասման  կամ պահպանական գոտու խախտման դեպք չի արձանագրվել` բացառությամբ մեկի: Մայրուղու շինարարարությունը իրականացնող կազմակերպությունը ճանապարհի  շինարարության համար  օգտագործելու նպատակով  քանդել  էր   Լանջիկ  գյուղի հարակից  բլրի  հողաշերտի մի հատվածը, որը կարող էր վտանգել բլրի մյուս հատվածում գտնվող «Փարաքար»  դամբարանադաշտի  անխաթարությունը: Վալերիկ Նազարեթյանի  խոսքով  անմիջապես զգուշացրել են համայնքի ղեկավարին, շինարարական ընկերության պատասխանատուներին և խնդիրը   կարգավորվել  է: 

    Մարզային ծառայության պատասխանատուները, հուշարձանների պահպանության ոլորտում առկա խնդիրների լուծման նպատակով, համագործակցում  են  մարզպետարանների ու տեղական ինքնակառավարման  մարմինների   հետ:

     «Համայնքների  ղեկավարներն  իրազեկված են, որ հուշարձանների պահպանական գոտիներում պատմամշակութային նշանակության հողերի օտարման, վարձակալման, հողատարածքներում շինարարական, գյուղատնտեսական բնույթի աշխատանքներ իրականացնելիս պետք է նախապես տեղեկացնեն  լիազոր  մարմնին` ստանալու  նրա համաձայնությունն  ու թուլտվությունը», – նշել է Վ. Նազարեթյանը:

     «Մշակութային Գյումրին առաջիկայում նորովի կներկայանա», -ասում է «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցը` վկայակոչելով  ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի  հանձնարարությամբ  Կումայրի պատմական կենտրոնի զարգացման ծրագիրը:  ՊՄՊ  մարզային  ծառայության պետը համոզված է, որ Ռուսաթավելի փողոցի նորոգումից  հետո Գյումրի այցելող յուրաքանչյուր ոք կզգա մշակութային ավանդույթներով հարուստ քաղաքի շունչը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին