Երեքշաբթի, 24. 06. 2025

spot_img

«Գութան» փառատոնը մեծ տոն կնվիրի ազգագրական երգ ու պարի սիրահարներին

     «Գութան» ազգագրական երգի-պարի ամենամյա փառատոնն այս տարի հիանալի տոն կպարգևի ազգային երգ ու պարի երկրպագուներին: Այն կանցկացվի սեպտեմբերի 28-ին Գաֆէսճեան քանդակների պարտեզում:

     «Արմենպրես»ի հաղորդմամբ` փառատոնին հնարավորություն կունենանք վայելել ժամանակի ազգագրական լավագույն խմբերի ելույթները: Նրանք կներկայացնեն գործեր էթնիկ տարբերակով՝ առանց որևէ ժամանակակից մշակումների, ամբողջությամբ կենդանի հնչողությամբ:

     Փառատոնին այս տարի մասնակցելու են 19 ազգագրական երգի-պարի խմբեր՝ «Ակունք», «Կարին», «Վան», «Վերադարձ», «Մենք ենք մեր սարերը» (Արցախ), «Մշո հավքեր» (Գավառ), «Մարաթուկցիներ» և այլ համույթներ: Փառատոնի ընթացքում ցուցադրվելու են նաև մեր անցյալի հայ երգի ու պարի երախտավորների կյանքին ու գործին վերաբերող ֆիլմեր՝ արժևորելով նրանց ծավալած գործունեությունն ու մեզ փոխանցած ավանդը: Ինչպես նախորդ, այնպես էլ այս տարի «Գութան»-ը կանցկացվի նաև Արցախում:

     «Գութան» ազգագրական երգի-պարի ամենամյա փառատոնն իրականացվում է 2014 թվականից, որն ազգային մշակույթը ճիշտ ներկայացնելու կարևոր նախաձեռնություն է` կոչված հայ ազգագրական երաժշտարվեստի՝ երգարվեստի և պարարվեստի պահպանմանը, տարածմանն ու սերնդեսերունդ փոխանցմանը:

     Փառատոնն անցկացվում է ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանի մտահաղացմամբ և նախաձեռնությամբ, ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին