Հինգշաբթի, 26. 02. 2026

spot_img

Աուդիտորական գործունեության ոլորտի նոր հայեցակարգով կնվազի պարտադիր աուդիտի ենթակա կազմակերպությունների թիվը

     Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության ոլորտի բարելավման հայեցակարգն արդեն անցել է հանրային քննարկումներ. այն ներկայացվել է մասնագիտական շրջանակներին, շահագրգիռ կողմերին և հանրությանը: Ազգային ժողովում «Աուդիտորական գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Դավիթ Անանյանը՝ պատասխանելով ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Սարդարյանի հարցին: «Հայեցակարգն այսօր գտնվում է կառավարությունում: Ֆինանսների նախարարությունը մասնավոր հատվածի հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության նկատմամբ ունի վերահսկողության և իրավակարգավորման գործառույթ: Հայեցակարգի հիմնական մեխը կայանում է նրանում, որ կարգավորման գործառույթը ֆինանսների նախարարությունը փոխանցելու է օրենքով ստեղծված մասնագիտական կառույցին՝ վերահսկողությունը վերապահելով իրեն: Այսինքն՝ մի կողմից պետությունը իրականացնելու է վերահսկողություն, բայց իրավակարգավորման գործառույթը հանձնում է մասնագիտացված կառույցին»,- «Արմենպրես»ի փոխանցմամբ՝ ընդգծեց փոխնախարարը:

     Անդրադառնալով պատգամավորի դիտարկմանը, թե նոր հայեցակարգով առաջարկվում է վերականգնել աուդիտի պարտադիր նորմը՝ փոխնախարարը պարզաբանեց, որ իրենք ոչ թե առաջարկում են պարտադիր նորմի վերականգնում, այլ աուդիտի պարտադիր լինելու նորմի ճշգրտում: «Այսօր մենք 13 օրենքներով աուդիտի պարտադիր նորմ ունենք, որի շրջանակներում տնտեսավարող սուբյեկտները՝ թվով մոտավորապես 1180 սուբյեկտ, ենթակա են պարտադիր աուդիտի: Պարտադիր աուդիտի նորմի վերանայման արդյունքում, երբ մենք ճշգրտում ենք հանրային հաշվետվողականության առումով հասցեականությունը, այդ 1180-ը մեր գնահատականներով կդառնան մոտավորապես 580: Այսինքն՝ պարտադիր աուդիտի ենթարկվող կազմակերպությունների թիվը նվազելու է, սակայն լինելու է ավելի նպատակային և ավելի հստակ»,- մանրամասնեց Դավիթ Անանյանը:

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին