Հինգշաբթի, 26. 02. 2026

spot_img

Հայկական կոնյակի և գինու արտահանումն աճել է. Կարեն Կարապետյանը հանձնարարեց հսկողության տակ դնել դրանց որակի պահպանումը

     Իրականացված ուսումնասիրությունների արդյունքում վերհանվել են որոշ խնդիրներ մթերված խաղողի ծավալների և գինենյութերի ծավալների միջև, ինչը որոշակի ռիսկեր է պարունակում: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Խաղողի մթերման գործընթացի արդյունավետության բարձրացման, գինենյութերի որակի հսկողության և ոլորտում առկա ռիսկերի վերացման նպատակով վարչապետը Գյուղատնտեսության նախարարին հանձնարարեց  խաղողի մթերումների ընթացքում ստացված տեղեկատվության հիման վրա պարբերաբար շաբաթական կտրվածքով ամփոփել խաղողի մթերումների արդյունքներն՝ ըստ մթերող ձեռնարկությունների: Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետին էլ հանձնարարվեց 1-ին կետով սահմանված տեղեկատվության հիման վրա համապատասխան ձեռնարկություններում իրականացնել մոնիտորինգ՝ առկա գինենյութերի ծավալները մթերված խաղողի ծավալների հետ համադրելու նպատակով և արդյունքների հիման վրա ներկայացնել առաջարկություններ կառավարության աշխատակազմ:

     «Մենք ունենք կոնկյակի և գինու վաճառքի աճի որոշակի տենդենց: Գյուղնախարարը և Հայաստանի զարգացման հիմնադրամն ինտենսիվ աշխատում են շուկան ընդլայնելու ուղղությամբ: Մենք պետք է համապատասխան ուշադրություն դարձնենք այս արտադրանքի, հայկական բրենդի որակի հսկողության նկատմամբ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց ՀՀ վարչապետը:   

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին