Չորեքշաբթի, 04. 02. 2026

spot_img

Կանադայում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Կանադայի Գեներալ Նահանգապետին

       Կանադայում ՀՀ դեսպան Լևոն Մարտիրոսյան սեպտեմբերի 12-ին իր հավատարմագրերը հանձնեց Կանադայի Գեներալ Նահանգապետ Դեյվիդ Ջոնսթոնին: Արարողությանը, որը տեղի ունեցավ Գեներալ Նահանգապետի նստավայր Քեբեք քաղաքի ամրոցում, ներկա էր նաև Կանադայի նորանշանակ Գեներալ Նահանգապետ Ժուլի Պայետը, ով իր պաշտոնը ստանձնելու է 2017թ. հոկտեմբերի 2-ին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

      Գեներալ Նահանգապետ Ջոնսթոնը, շնորհավորելով դեսպան Մարտիրոսյանին նշանակման կապակցությամբ, հաջողություն մաղթեց վերջինիս հայ-կանադական երկկողմ հարաբերությունների զարգացման իր առաքելության մեջ։ 

     Իր խոսքում Դեյվիդ Ջոնսթոնը մասնավորապես նշեց. «Այս տարի Կանադան և Հայաստանը նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, և այս հոբելյանը լավ հնարավորություն է ընձեռում նախանշելու մեր հետագա համագործակցության հեռանկարները: Վերջին տարիների բարձր մակարդակի մի շարք փոխայցելություններ են տեղի ունեցել, մեր կառավարությունների միջև սերտ շփումներ են հաստատվել: Կանադան ուրախ է, որ Հայաստանը հյուրընկալելու է 2018թ. Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը: Նոր և առավել ամուր կապերի ստեղծման համար անհրաժեշտ է միմյանց հետ սերտ երկխոսություն ծավալե»:

     Շնորհակալություն հայտնելով ընդունելության և ջերմ խոսքերի համար` դեսպան Մարտիրոսյանը վստահեցրեց, որ ջանքեր չի խնայելու` երկու բարեկամ երկրների միջև հարաբերությունների զարգացումն առավել խթանելու ուղղությամբ:

     Արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում կողմերը քննարկեցին հայ-կանադական երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակներ՝ անդրադառնալով նաև համագործակցության առաջիկա ծրագրերին: 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին