Հինգշաբթի, 26. 02. 2026

spot_img

Բարդ ընթացակարգերով լիցենզիաները նախկին 30 օրվա փոխարեն կտրամադրվեն 23 աշխատանքային օրվա ընթացքում

   Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է «Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»ը, օրենքի նախագծին միաձայն կողմ քվեարկեց 81 պատգամավոր: Հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Դավիթ Անանյանը նշեց, որ օրենքում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է «Լիցենզավորման մասին» օրենքում վերջերս կատարված փոփոխություններով: 

     «Մասնավորապես, «Լիցենզավորման մասին» օրենքով սահմանվել է, որ բարդ ընթացակարգով տրվող լիցենզիաները տրվում են լիցենզիա ստանալու համար օրենքով նախատեսված բոլոր փաստաթղթերը ներկայացնելուց հետո 23 աշխատանքային օրվա ընթացքում: Ըստ էության, «Աուդիտորական գործունեության մասին» օրենքի որոշ հոդվածների համապատասխան մասերում ֆիքսված է լիցենզիայի տրամադրման 30-օրյա ժամկետ և նշված չէր՝ օրացույցային, թե աշխատանքային օր: Հետևաբար, առաջարկում ենք այդ հոդվածում 30-օրյա ժամկետը փոխարինել 23 աշխատանքային օր ժամկետով»,- մանրամասնեց փոխնախարարը:

    Դավիթ Անանյանը հավելեց, որ օրինագիծը ունի բարելավող նշանակություն: Նրա խոսքով՝ իրավական նորմը, որը կառավարությունն  առաջարկում է փոխել, տնտեսավարողների համար ունի բարելավող և ճշգրտող նշանակություն:

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին