Կիրակի, 22. 02. 2026

spot_img

Արևմտյան երկրների հետ ունենք շատ ինտենսիվ հարաբերություններ. ՀՀ վարչապետ

     Հայաստանը, լինելով Եվրասիական տնտեսական միության անդամ, այլ շուկաների նկատմամբ թերուշադրություն չի ցուցաբերում: Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ պատասխանելով «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի հարցին՝ արևմտյան երկրներ վարչապետի այցերի վերաբերյալ: «Պայմանական 21.6 տոկոս արտահանման աճ ունենալով՝ մենք եվրոպական երկրների աճի տեմպով գերազանցել ենք ԵԱՏՄ երկրների աճի տեմպերին: Լինելով ԵԱՏՄ անդամ երկիր, մենք սպեցիֆիկ շուկաների հետ ևս առնչվում ենք: Արևմտյան երկրների հետ ևս ունենք շատ ինտենսիվ հարաբերություններ, ուղղակի այց կատարելու անհրաժեշտություն, օրակարգ չունենք»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց վարչապետը:

     ՀՀ վարչապետը հավելեց, որ այցերն ինքնանպատակ չեն լինում. «Եթե մենք չենք այցելում, դեռ չի նշանակում, որ մենք արևմտյան երկրների և այնտեղի ներդրողների հետ օրակարգ չունենք, կամ չենք քննարկում այդ թեմաները: Մոտակա ժամանակներս նախատեսվում են նման այցեր, որոնք տեղի կունենան այն ժամանակ, երբ մենք կունենանք օրակարգ եւ առարկայական խոսելու թեմա: Որպեսզի այցը չվերածվի զբոսաշրջության»,- եզրափակեց գործադիրի ղեկավարը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին