Շաբաթ, 21. 02. 2026

spot_img

Վերջին մեկ տարվա Հայաստանի մակրոտնտեսական ցուցանիշները տարածաշրջանում լավագույնն են. ՀՀ վարչապետ

     Վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանի մակրոտնտեսական ցուցանիշները տարածաշրջանում լավագույնն են: Ազգային ժողովում ՀՀ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ պատասխանելով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանի հարցին:

     «Մենք ներկայացրել ենք մակրոտնտեսական ցուցանիշներ, որոնք այսօր, թող անհամեստ չհնչի, թե ԵԱՏՄ-ում, թե ԱՊՀ-ում և թե տարածաշրջանում լավագույնն են:  Դա նշանակո՞ւմ է, որ մենք մեր բոլոր խնդիրները լուծել ենք. Իհարկե՝ ոչ, որովհետև մենք չունենք քաղաքացի, ով չի ցանկանում իր կյանքի որակը բարելավել, իսկ մեկ տարվա մեջ մենք չենք կարող լուծել բոլորի խնդիրները»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Կարեն Կարապետյանը:

     Վարչապետը հավելեց, որ այն ուղղությունը, որ վերցրել է կառավարությունն այս պահին, որոշ չափով բավարար է: Միևնույն ժամանակ, նա հավելեց, որ կան ծրագրեր, որոնց կատարման ընթացքից իրենք դժգոհ են և կցանկանային, որ արդյունքներն ավելի լավը լինեին:

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին