Երեքշաբթի, 24. 02. 2026

spot_img

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազումը հանգեցրել է վարկերի տոկոսադրույքների նվազմանը. Ներսես Երիցյան

     Վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանում բոլոր վարկերի առումով տոկոսադրույքների 4-5 տոկոս նվազում է արձանագրվել: Ազգային ժողովում այս մասին ասաց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը՝ պատասխանել;ով «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Միքայել Մելքումյանի հարցին:

     «Տոկոսադրույքները նվազել են, որովհետև գնաճը մեր երկրում ցածր է և գնաճային սպասումները մեր կանխատեսումային հորիզոնում մնալու են ցածր: Արդեն 1 տարի է մենք վերաֆինանսավորման տոկոսադրույքի  6 տոկոսի մակարդակի վրա ենք և 2014թ. շոկից հետո աստիճանաբար իջեցրել ենք տոկոսադրույքը մինչև այսօրվա մակարդակ»,- «Արմենպրես»ի փոխանցմամբ՝ նշեց Երիցյանը:

     Նա հավելեց, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցնելու ԿԲ քաղաքականությունը հանգեցրել է նրան, որ տոկոսադրույքի նվազմանը սկսել են արձագանքել նաև առևտրային բանկերը: «1.5-2 տարվա ժամանակաշրջանի տարբերությամբ նաև բանկերի վարկավորման տոկոսադրույքն է սկսել արձագանքել: Վերջին 1 տարվա կտրվածքով մենք 4-5 տոկոս նվազեցում ենք ունեցել բոլոր վարկերի առումով»,- եզրափակեց Ներսես Երիցյանը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին