Երեքշաբթի, 24. 02. 2026

spot_img

Երևան քաղաքում ստերիլիզացվել են 3144 թափառող կենդանիներ, իսկ 7632-ը՝ վնասազերծվել

      2017 թվականին  ստերիլիզացվել են 3144  թափառող կենդանի, իսկ  7632-ը վնասազերծվել են: Թափառող կենդանիների թաղումը կատարելու նպատակով Երևանի քաղաքապետարանը հատկացրել է 5000 քմ տարածք Էրեբունի վարչական շրջանում: Ինչպես «Արմենպրես»ին տեղեկացրին  Երևանում թափառող կենդանիների դեմ պայքարող  «Յունիգրաֆ-Իքս» ընկերությունից, տարածքը հատկացված է ընկերությանը, և «Յունիգրաֆ-Իքս»-ից բացի որևէ մեկն այդ տարածքում իրավունք չունի կենդանի թաղել:

        «2017թ. ընթացքում մինչև սեպտեմբերի 10 ներառյալ «Յունիգրաֆ -Իքս» ընկերության կողմից ստերիլիզացվել են 3144, վնասազերծվել է 7632 թափառող կենդանի»,-ասաց  «Յունիգրաֆ-Իքս»  ընկերության լրատվության պատասխանատու Լիլիթ Գրիգորյանը:

     «Արմենպրես»-ի հետ զրույցում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչությունից տեղեկացրին՝ թափառող կենդանիների մոտ հավանական վարակիչ հիվանդությունների հայտնաբերման ուղղությամբ ևս քայլեր են իրականացվում: «Յունիգրաֆ-Իքս» ընկերության կլինիկայում որսված թափառող կենդանիները ենթարկվում են հետազոտության  և ստերիլիզացիա կատարելու դեպքում դրանց նկատմամբ իրականացվում են պատվաստման ու բուժման աշխատանքներ:

     Լիլիթ Գրիգորյանի խոսքով՝ թափառող շների մոտ հայտնաբերվում են մի շարք հիվանդություններ, օրինակ, ժանտախտ, մաշկային հիվանդություններ։ Որոշ հիվանդություններ բուժման ենթակա չեն, նման դեպքերում թափառող կենդանիները քնեցվում են։ «Կան հիվանդություններ, որոնք  մինչև կենդանուն բաց թողնելը մասնագետները բուժում են։ Ստերիլիզացված բոլոր կենդանիները մինչև բաց թողնելը պատվաստվում են մի շարք հիվանդությունների դեմ և ճիճվաթափվում»,-ասաց նա:

       Իսկ թափառող կենդանիների թաղումն իրականացվում է Էրեբունի վարչական շրջանի տարածքում՝ Նուբարաշենի խճուղու հարևանությամբ գտնվող թափառող կենդանիների գերեզմանոցում: Սակայն, քանի որ տարածքը Երևանի քաղաքապետարանի հետ կնքված պայմանագրի հիման վրա հատկացված է «Յունիգրաֆ -Իքս» ընկերությանը, ընկերությունից բացի որևէ մեկն այդ տարածքում իրավունք չունի կենդանի թաղել։

        Երևանում դեռևս չկան նաև ընտանի կենդանիների զբոսանքի համար հատկացված հատուկ տարածքներ: «Սակայն ներկայում Երևանի քաղաքապետարանը քայլեր է իրականացնում քաղաքի վարչական շրջաններում շների զբոսանքը կազմակերպելու համար առանձին տարածքներ առանձնացնելու և հատկացնելու ուղղությամբ, և շուտով այդ աշխատանքները կավարտվեն»,– տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչությունից:

         Երևան քաղաքի ավագանու 2011թ. համապատասխան որոշմամբ ՝ ընտանի կենդանիների զբոսանքի համար արգելված վայրերն են մանկական հրապարակները, առողջապահական, կրթական, մշակույթի, սպորտի հիմնարկների և շուկաների տարածքները: Քաղաքային համայնքների տարածքումընտանի կենդանիներ պահելու կանոնները խախտելու դեպքում սահմանվում է տուգանք նվազագույն աշխատավարձի հնգապատիկից մինչևտասնապատիկի չափով։ Երևան քաղաքում ընտանի կենդանիներ պահելու թույլտվության համար տեղական տուրքի դրույքաչափը 5000 դրամ է:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին