Երկուշաբթի, 23. 02. 2026

spot_img

Գարեգին Մելքոնյանը կարեւոր է համարում «Արտոնությունների ընդհանրացված համակարգ» (GSP)-ի շարունակական օգտագործումը Հայաստանում

   Հայաստանը «Արտոնությունների ընդհանրացված համակարգ» (GSP)-ից լավագույնս օգտվողների ցանկում է: «Արմենպրես»ի հաղորդմամբ՝ արտոնյալ ռեժիմով հայաստանյան ապրանքների ԱՄՆ արտահանման հնարավորություններին նվիրված համաժողովում այս մասին ասաց ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը:  

     «Արտոնությունների ընդհանրացված համակարգի շրջանակում հնարավորություն է տրվում շահառու երկրին (այս պարագայում` Հայաստանին), հայկական ծագում ունեցող ապրանքներն արտահանել ԱՄՆ զրոյական մաքսատուրքով: Հայաստանյան արտահանման կեսից ավելին իրականացվում է այս համակարգի միջոցով, այսինքն՝ այն մաքսազերծվում է ձեւական մաքսատուրքով»,-ասաց փոխնախարարը:

     Նրա խոսքով՝ համակարգը հայաստանյան գործարարների համար շատ կարեւոր է, որովհետեւ այն նպաստում է ֆինանսների տնտեսմանը, տեղական ապրանքների՝ ԱՄՆ-ում ավելի մատչելի գնով իրացմանը»,-նշեց Գարեգին Մելքոնյանը:

   Փոխնախարարն ընդգծեց, որ հատկապես 2016 թվականի առաջին կիսամյակում նկատվել է ԱՄՆ հետ առեւտրաշրջանառության աճ՝ եւ արտահանման, եւ ներմուծման մասով:

   «Արդյունաբերական արտադրանքից ամենախոշորը ալյումինե նրբաթիթեղն է, որը որպես վերջնական արտադրանք արտահանվում է Միացյալ Նահանգներ: Բավականին լուրջ ծավալի արտահանում ունենք նաեւ դեպի եվրոպական երկրներ:  Կառանձնացնեմ նաեւ վերամշակված սնունդը, ադամանդագործություն եւ այլն»,-եզրափակեց նա:  

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին