Երկուշաբթի, 23. 02. 2026

spot_img

Սեպտեմբերի 18-ը աստղագիտության օրն է

      Բյուրականի աստղադիտարանում սեպտեմբերի 18-ին`  աստղագիտության օրը, կհիշեն նաեւ ակադեմիկոս  Վիկտոր Համբարձումյանին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպմանը Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանն ասաց, որ օրվան հատուկ համբարձումյանական ընթերցումներ կանցկացվեն: «Մենք տարվա ընթացքում տարբեր միջոցառումներ անցկացնում ենք, սակայն այդ օրը որպես այդպիսին խոշոր միջոցառում չի կազմակերպվի»,-ասաց նա:

     Միքայելյանի խոսքով` թեեւ գիտության ոլորտում ֆինանսավորման ծավալի հետ կապված լուրջ փոփոխություններ չկան, գիտությունը այնուամենայնիվ մնում է կայուն մակարդակի վրա:  «Պետք է փորձել օգտվել այն հանգամանքից, որ միջազգային ասպարեզում հատկապես զարգացած երկրները շատ են կարևորում գիտությունը»,-նշեց բանախոսը:

   Աստղադիտարանի տնօրենը ուրախությամբ փաստեց, որ ի տարբերություն շատ այլ աստղադիտարանների, Բյուրականի աստղադիտարանը շարունակում է զբաղվել տիեզերական մարմինների հայտնաբերմամբ, մինչդեռ շատ երկրներում աստղադիտարաններն ուսումնասիրում են արդեն հայտնաբերված մարմինները:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին