Երկուշաբթի, 23. 02. 2026

spot_img

Հայաստան-ԵՄ համագործակցության պայմանագրի ստորագրումը շատ հավանական է. Իսկանդարյան

     Հայաստան-ԵՄ համագործակցության պայմանագրի ստորագրման հարցում քաղաքական խոչընդոտներ չկան։
«Արմենպրես»ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը և հավելեց, որ ստորագրման հավանականությունը շատ մեծ է։ 
«Այս պահի դրությամբ ես լուրջ խոչընդոտներ չեմ տեսնում Հայաստան-ԵՄ համագործակցության պայմանագրի ստորագրման հարցում։ Եվրամիության հետ համաձայնություն կա, հայկական կողմից էլ, կարծես թե, ամեն ինչ նորմալ է։ Մինչև նոյեմբեր երկու ամիս է մնացել, բայց քաղաքական խոչընդոտներ չկան, և ես կարծում եմ, որ ստորագրման հավանականությունը շատ մեծ է»,- ասաց Իսկանդարյանը և հավելեց, որ խանգարող հանգամանքներ չկան։ 
     Նրա խոսքով՝  պայմանագրի ստորագրման ներքաղաքական նշանակությունը շատ կարևոր է, և այն ընդունվում է որպես չափազանց կարևոր նշան։ 
     «Եթե խոսենք ներքաղաքական կողմերի մասին, ապա սա այն պայմանագիրն է, որը կարգավորելու է ԵՄ-ի հետ հարաբերությունները։ Այս պայմանագրի նշանակությունը պետք չէ գերագնահատել։ Սա կլինի քայլ դեպի ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացումը»,– նշեց Իսկանդարյանը։ 
     Քաղաքագետն ընդգծեց, որ պայմանագիրն արդեն իսկ պատրաստ է և համաձայնեցված։ 
   ՀՀ-ԵՄ նոր համաձայնագիրը նախատեսվում է ստորագրել Արևելյան գործընկերության՝ նոյեմբերին Բրյուսելում կայանալիք գագաթնաժողովի ժամանակ։ 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին