Հինգշաբթի, 26. 02. 2026

spot_img

ՔԱԳՎ-ում քննարկել են փոխհաշվարկային համակարգի ներդրման աշխատանքներին վերաբերող հարցեր

     ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանն այսօր` սեպտեմբերի 12-ին, հանդիպել է Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) տարածաշրջանային կառավարիչ (Հայաստան, Վրաստան, Ուկրաինա) Ալեքսանդր Օնատսկիին և քննարկել ՀՀ-ում Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) փոխհաշվարկային համակարգի (BSP) ներդրման ընթացիկ աշխատանքներին վերաբերող հարցեր:   Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից:

     Տեղեկացնենք՝ ՔԱԳՎ-ի կողմից ձեռնարկած BSP համակարգի ներդրման աշխատանքները սկսվել են տարեսկզբից, արդեն իսկ անցել են մի շարք ընթացակարգերով և այժմ ավարտական փուլում են գտնվում:

     BSP համակարգն ավիաընկերությունների և գործակալների կողմից ավիատոմսերի վաճառքի, հաշվետվությունների ներկայացման և փոխհաշվարկների կատարման մեկ միասնական կենտրոն է՝ ուղղված գործակալների և ավիաընկերությունների միջև նշված գործառույթների իրականացման պարզեցմանը և դրամական հոսքերի ու ֆինանսական վերահսկողության բարելավմանը:

     Համակարգի ներդրումը կնպաստի նաև ավիագործակալների համար հավասար մրցակցային պայմանների ստեղծմանը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին