Հինգշաբթի, 26. 02. 2026

spot_img

ՀՀ-ում քաղաքական ապաստան տալու լիազորությունը Նախագահից կանցնի լիազոր մարմնին

     Հայաստանում քաղաքական ապաստան տրամադրելու լիազորությունը երկրի Նախագահից կանցնի լիազոր մարմնին, որը կֆիքսի կառավարությունը: Հայաստանի Ազգային ժողովը քննարկել է «Քաղաքական ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:

     Հիմնական զեկուցող, ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը նշեց, որ կառավարությունը կֆիքսի լիազոր մարմին, որն էլ կզբաղվի այդ խնդիրներով: «Մյուս փոփոխությամբ քաղաքական ապաստան ստանալու դիմումը քննարկելու 10-օրյա ժամկետը դարձնում ենք 30-օրյա՝ հնարավորություն տալով ավելի մանրամասն քննարկել այդ դիմումները»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Տերտերյանը:

     Փոխնախարարը տեղեկացրեց, որ առաջարկվող փոփոխություններով  բողոքարկման կարգը կտեղափոխվի դատական տիրույթ: «Օրինագիծն ընդունելու դեպքում բողոքներն արդեն կստանա ոչ թե հանրապետության Նախագահը, այլ դրանք կուղղվեն դատարան»,- պարզաբանեց Վաչե Տերտերյանը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին