Հինգշաբթի, 26. 02. 2026

spot_img

Դավիթ Հարությունյանը ՀՀ Նախագահին զեկուցել է ոլորտում իրականացվող բարեփոխումների մասին

     Հայաստանի Հանրապետության Նախագահի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը սեպտեմբերի 12-ին զեկուցել է սահմանադրական բարեփոխումներից բխող իրավական ակտերի, այդ թվում՝ սահմանադրական օրենքների նախագծերի մշակման աշխատանքների ընթացքն ու ՀՀ Ազգային ժողով դրանք ներկայացնելու ժամկետները: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

     Հանրապետության Նախագահը սահմանադրական բարեփոխումներից բխող իրավական ակտերի մշակման գործընթացում առավելապես կարևորել է դրանց որակի ապահովումը՝ միաժամանակ ընդգծելով, որ համապատասխան նախագծերը կառավարություն կամ Ազգային ժողով անհրաժեշտ է ներկայացնել սահմանված վերջնաժամկետից այնքան առաջ, որպեսզի հնարավոր լինի պատշաճ կազմակերպել դրանց վերջնական ընդունումը:

     Նախարարը Հանրապետության Նախագահին զեկուցել է նաև հակակոռուպցիոն և պետական կառավարման համակարգի բարեփոխման ոլորտներում կատարված հիմնական աշխատանքների մասին: Նախագահ Սարգսյանն այս փուլում անհրաժեշտ է համարել հատուկ ուշադրություն դարձնել արդեն իսկ ընդունված օրենքների կիրառումն ապահովող կառուցակարգերի ներդրմանը:

     Արդարադատության նախարարը Նախագահի հետ աշխատանքային հանդիպմանը ներկայացրել է նաև էլեկտրոնային արդարադատության ոլորտում գործարկվող էլեկտրոնային կառավարման համակարգերն ու դրանց արդիականացման ուղղությամբ տարվող աշխատանքները: Սերժ Սարգսյանը պետական մարմինների գործունեության թափանցիկության, վարչարարության պարզեցման տեսանկյունից ընդգծել է էլեկտրոնային կառավարման համակարգերի ներդրման կարևորությունը և հանձնարարել այդ ուղղությամբ ակտիվացնել աշխատանքները:

     Դավիթ Հարությունյանի զեկույցը ներառել է նաև քրեակատարողական, պրոբացիայի և նախարարության համակարգման ներքո գտնվող այլ ոլորտների հիմնախնդիրներն ու դրանց լուծմամբ այդ ոլորտներում արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցերը:
     Հանրապետության Նախագահը արդարադատության նախարարին հանձնարարել է նաև վերլուծել ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) դիտորդական առաքելության վերջնական զեկույցում ներկայացված առաջարկությունները և ընտրական օրենսդրության հետագա բարելավման ու կատարելագործման նպատակով մշակել համապատասխան օրենսդրական փաթեթ՝ հատուկ ուշադրություն դարձնելով վարչական ռեսուրսի չարաշահման դեմ գործուն իրավական մեխանիզմների ներդրմանը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին