Հինգշաբթի, 26. 02. 2026

spot_img

Նոր ծրագրի շնորհիվ կլուծվի Հայաստանում անտառային և դաշտային հրդեհների խնդիրը

   ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի և ՀՀ բնապահպանության նախարարության նոր ծրագրի շնորհիվ Հայաստանում կլուծվի անտառային և դաշտային հրդեհների խնդիրը: «Արմենպրես»ի հաղորդմամբ՝  նախարար Արծվիկ Մինասյանն ու ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետոն ստորագրեցին ՌԴ-ի կողմից ֆինանսավորվող «Հայաստանում կլիմայի փոփոխության ազդեցության մեղմումն անտառային և դաշտային հրդեհների կառավարման ներուժի զարգացման միջոցով» ծրագրի իրականացման փաստաթուղթը:

     «Պատահական չէ, որ այս փուլում մեզ համար սկզբունքային նշանակություն ունեցող կենսաբազմազանության և կանաչ տարածքների պահպանությունը, որը մեր կառավարության հիմնական գերակայություններից մեկն է, դառնում է այսպիսի տեխնիկական աջակցության առարկա: Այն ներառում է  3 հիմնական բաղադրիչ` քաղաքականությունների ճշգրտում, տեղական մարմինների պատրաստվածության աստիճանի բարձրացում, անտառտնտեսությունների կարողությունների հզորացում, գերատեսչությունների տեխնիկական զինվածության և մասնագիտական ունակությունների բարձրացում, որոնք թույլ կտան նախևառաջ արագ ահազանգել հնարավոր սպասվելիք հրդեհների մասին: Նախատեսվում է նաև նորարարական  սարքավորումներով աջակցություն»,-ասաց ՀՀ բնապահպանության նախարարը:

     Նրա խոսքով, նաև աշխատանքներ են իրականացնում ժամանակակից տեխնիկական սարքավորումներ, մեքենաներ ձեռք բերելու ուղղությամբ: Մշակվել է միջգերատեսչական համագործակցության նոր մոդել:

    «Կլիման աշխարհում տաքանում է: Սա դառնում է առաջնահերթություն ինչպես Հայաստանի, այնպես էլ տարածաշրջանի երկրների համար: Կստեղծվեն վաղ ահազանգման և զգուշացման համակարգ, նոր սարքավորումներ: Ուզում ենք խթանել նորամուծական մեթոդները»,-ասաց Բրեդլի Բուզետոն ու հավելեց՝ շնորհակալություն ՌԴ-ին՝ ֆինանսական աջակցության համար:  Ռուսաստանը առանցքային գործընկերներից մեկն է ՄԱԿ-ի համար Հայաստանում:

     Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինի խոսքով՝ ծրագիրն իրականանում է Ռուսաստանի «Տրանս» հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: Կատարվում է 1 մլն դոլարի ֆինանսավորում: Ծրագիրը կտևի 3 տարի՝ մինչ 2020 թվականը: «Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունն ու անտառային տնտեսության դաշնային գործակալությունը ոչ ուղղակի մասնակցություն կունենան ծրագրի իրականացման հարցում: Նախատեսվում է վերանայել և թարմացնել Հայաստանի օրենսդրությունը անտառների կառավարման և անտառային հրդեհների կանխման ոլորտում: Նախատեսվում է նաև վերապատրաստումների իրականացում»,-եզրափակեց նա:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին