Հինգշաբթի, 26. 02. 2026

spot_img

ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը Հայաստանին նվիրել է արագ արձագանքման կապի միջոցներ

      ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակը Հայաստանին  նվիրել է արագ արձագանքման կապի միջոցներ՝ ռացիաներ: Դրանք թույլ կտան արագ արձագանքում ապահովել «Խոսրովի անտառ» պետական արգելոցում: «Արմենպրես»ի հաղորդմամբ՝ սեպտեմբերի 12-ին ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Բրեդլի Բուզետոն նվերը հանձնեց բնապահպանության նախարարությանը:

     «Խոսրովի անտառ» պետական արգելոցում հրդեհը բացահայտեց մի շարք բաղթողումներ՝ մասնավորապես, կապի միջոցների բացակայությունը: ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը նվեր է պատրաստել՝ ռացիաներ՝ արագ կապի միջոցներ: Դրանք թույլ կտան ապահովել արագ արձագանքում»,-ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:

     Նրա խոսքով՝ դրանք կօգտագործվեն ոչ միայն «Խոսրովի անտառ» արգելոցում, այլև, անհրաժեշտության դեպքում, նաև հատուկ պահպանվող այլ տարածքներում:

     «Ռացիաները ժամանակավոր երևույթ են: Մենք ուզում ենք դրանց միջոցով այնպիսի համակարգ ձևավորել, որը թույլ կտա հետագայում մոնիտորինգ իրականացնել»,- ասաց նախարարն ու հավելեց, որ համագործակցում են նաև բջջային օպերատորների հետ՝ կապի ժամանակակից միջոցներ ապահովելու համար:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին