Հինգշաբթի, 26. 02. 2026

spot_img

ՀՀԿ-ն վարչապետի իր թեկնածուին կառաջարկի, երբ կավարտվեն նախագահի լիազորությունները. պատգամավոր

     Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանը չի շտապում գնահատական տալ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի աշխատանքին: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Հակոբ Հակոբյանն ընդգծեց, որ այս պահի դրությամբ ներկայացված տնտեսական ցուցանիշները նախնական են, իսկ վարչապետի աշխատանքը գնահատելու համար հարկավոր է ամբողջական պատկեր ունենալ: «Եթե բյուջեի կատարողականի ցուցանիշները լավն են, ուրեմն վարչապետը լավ է աշխատել: Վերջնական արդյունքները շատ պարզ են. համեմատում ես պետական բյուջեի ծրագրերում ունեցած պարտավորությունները և բյուջեի ձեռք բերած փաստացի կատարողականի ցուցանիշները: Համեմատում ես և վարչապետի գնահատականը պարզ է դառնում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց պատգամավորը: 

     Անդրադառնալով գործող վարչապետի փոփոխության հարցին՝ Հակոբ Հակոբյանը հիշեցրեց նոր Սահմանադրությունը, ըստ որի վարչապետն ունենալու է նոր լիազորություններ։ «Ազգային ժողովը 2018 թվականից դառնալու է թիվ 1 պետական մարմինը, և ՀՀԿ-ն, որպես ԱԺ-ում առաջին քաղաքական ուժ, իր որոշումը կունենա այն ժամանակ, երբ Հանրապետության Նախագահի լիազորություններն ավարտվեն»,- ասաց նա:

     Լրագրողների հարցին՝  Կարեն Կարապետյանը կարո՞ղ է լինել ՀՀ հաջորդ վարչապետը, Հակոբ Հակոբյանը կեսկատակ արձագանքեց. «Ես էլ կարող եմ լինել, բոլորն էլ կարող են լինել: Կուսակցությունը կունենա որոշում: Եթե Սերժ Սարգսյանը ցանկանա, ինքն անպայման կլինի, որովհետև ինքն է կուսակցության ղեկավարը և հենց կուսակցության ղեկավարը պետք է լինի պատասխանատու»:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին