Հինգշաբթի, 26. 02. 2026

spot_img

ՀՀ անդամակցումը ՀԱՊԿ-ին և ԵԱՏՄ-ին վերանայման կարիք չունի. Շարմազանով

     Հայաստանի անդամակցումը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը և Եվրասիական տնտեսական միությանը ոչ միայն վերանայման կարիք չունի, այլ ունի ընդլայնման միտումներ: Ազգային ժողովում հայտարարությունների ժամին նման հայտարարությամբ հանդես եկավ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Հաշվի առնելով տարածաշրջանում առկա մարտահրավերները՝ Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակումն ու ժխտողական քաղաքականությունը, ինչպես նաև Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը, հարկ եմ համարում նշել, որ անվտանգության խնդիրները շարունակելու են լինել մեր օրակարգային ամենակարևոր հարցերը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտարարեց Շարմազանովը:

     Նա հավելեց, որ Ազգային ժողովի աշնանային նստաշրջանը հագեցած է լինելու թե ներքին, թե արտաքին քաղաքական օրակարգերով: Ավելին, խորհրդարանը ընդունելու է օրենքներ, որոնք ապահովելու են երկրի ամբողջական անցումը խորհրդարանական համակարգին: «Անդրադառնալով Հայաստանի ներքին քաղաքական օրակարգին՝ պետք է նշեմ, որ թեև տարին ընտրական էր, բայց թե տնտեսական ակտիվության,  թե արտահանման և զբոսաշրջության աճի միտումներն ակնհայտ են, սակայն անելիքներ դեռ շատ կան»,- եզրափակեց ՀՀ ԱԺ փոխնախագահը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին