Հինգշաբթի, 26. 02. 2026

spot_img

«Ծառուկյան» դաշինքը պատրաստ է քննարկել ՀՀ-ն ԵԱՏՄ կազմից դուրս բերելու «Ելք»-ի օրինագիծը

     Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցությունը պատրաստ է քննարկել Հայաստանը ԵԱՏՄ կազմից դուրս բերելու գործընթաց սկսելու՝ «Ելք» խմբակցության առաջարկը: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: «Գործընկեր ցանկացած քաղաքական ուժի առաջ քաշած օրինագիծ արժանի է քննարկման: «Ելք»-ի ներկայացրած օրինագծի քննարկումների ժամանակ ես մի քանի հարցադրումներ կանեմ: Արդյոք կա՞ն համարժեք հիմնավորումներ առ այն, թե ինչպիսին են ռիսկերը, եթե Հայաստանը որոշի դուրս գալ ԵԱՏՄ-ից: Օրինակ՝ քանի՞ հարյուր հազար մարդ է աշխատում ՌԴ-ում, որոնք պրոբլեմներ կունենան անդամակցության կասեցումից հետո: Հարց է առաջանում նաև, թե ի՞նչ կկատարվի ամսական 150-180 միլիոն դոլար տրանսֆերտների հետ: Նաև կան հարցեր մեր անվտանգության համակարգի հետ կապված»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Մելքումյանը:

     Միևնույն ժամանակ, Միքայել Մելքումյանը նշեց, որ իրենք պատրաստ են քննարկել այդ օրինագիծը, սակայն դրանից իրենց կարծիքը չի փոխվում ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության վերաբերյալ: «Մենք կողմ ենք քվեարկել Հայաստանի անդամակցությանը ԵԱՏՄ-ին։ Կողմ ենք դրան, որովհետև հարցին համալիր պետք է նայել, մինչև չտեսնենք՝ ինչպես են գնահատվում ռիսկերը և ապագա ռիսկերն ինչպես են կառավարվելու, այդ հարցը դեռևս  արդիականություն չունի», – հավելեց Մելքումյանը։

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին