Հինգշաբթի, 26. 02. 2026

spot_img

Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն Արցախի հարցում ընդունելի է համարում ցանկացած տեսակի երկխոսություն

     Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն ընդունելի է համարում ցանկացած տեսակի երկխոսություն, որը միտված է քննարկվող հարցի շահեկան լուծմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դեսպանը նման կարծիք հայտնեց լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով օրերս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքի և Կովկասի մահմեդականների վարչության նախագահ շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշա Զադեի հանդիպմանը:

     «Որքան շատ լինեն երկխոսությունները, այնքան օգտակար կլինի հարցի կարգավորման համար։ Համայն Ռուսիո Պատրիարքի նախաձեռնությունը փայլուն գաղափար էր, քանի որ այն, ինչը տանում է ճիշտ ուղով, կարող է նպաստել թնջուկի կարգավորմանը»,-ասաց դեսպանը:

     Հարցին, թե արդյոք սա չի նշանակում, որ Մոսկվան նախաձեռնությունն իր ձեռքն է  վերցնում է, Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն պատասխանեց.

     «ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը զերծ է այլ տարակարծություններից, որոնք կարող են ունենալ համանախագահող երկրներ Ֆրանսիան, ԱՄՆ-ն և Ռուսաստանի Դաշնությունը։ Կարևոր չէ, թե հանդիպումը որ կողմն է նախաձեռնում, կարևորը այն է, որ լինի երկխոսություն»։

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին