Չորեքշաբթի, 04. 02. 2026

spot_img

Թուրքիայում սպանվել Է Վրաստանի 51-ամյա քաղաքացուհի Աննա Սաֆարյանը

     Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը հաստատել Է Թուրքիայում Վրաստանի 51-ամյա քաղաքացուհի Աննա Սաֆարյանի սպանության վերաբերյալ տեղեկատվությունը: Կնոջն սպանել են Թուրքիայի Անթալիայի նահանգի Դերմե տուրիստական քաղաքի կենտրոնական փողոցներից մեկում: Սեպտեմբերի 10-ին տեղական ժամանակով ժամը մոտավորապես 18:00-ին նրան դանակի վեց հարված են հասցրել, այդ թվում՝ պարանոցի շրջանում: Ստացած վերքերից նա մահացել Է Դերմեի հիվանդանոցում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Sputnik-ը՝ հղում անելով թուրքական ԶԼՄ-ներին:

     «Հետաքննությունը վարում Է թուրքական կողմը, նշանակված են համապատասխան փորձաքննություններ… Համապատասխան ընթացակարգերից հետո նախարարությունը կիրականացնի օրենքով նախատեսված գործողություններ՝ կապված հանգուցյալի մարմինը հայրենիք տեղափոխելու հետ»,-ասված Է Վրաստանի ԱԳ նախարարության հաղորդագրության մեջ:

     Հարձակվողը փախել Է պատահարի վայրից: Ավելի ուշ ձերբակալել են կասկածյալին՝ տեղի 44-ամյա բնակիչ Մեսութ Օզքանին: Ձերբակալման պահին նա ալկոհոլի ազդեցության տակ Էր:

     Ինչպես հայտարարել Է Օզքանը, ինքը մոտիկից ծանոթ Էր սպանվածի հետ, իսկ հանցագործությունը կապված Է փողի հետ: Նա պարտքով 117 դոլար Էր տվել Սաֆարյանին եւ երկար ժամանակ խնդրում Էր վերադարձնել պարտքը, բայց ամեն անգամ մերժում Էր ստանում:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին