Հինգշաբթի, 26. 02. 2026

spot_img

Ավագանին հաստատել է «Երևան քաղաքի «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագիրը»

     Երևանի ավագանու երրորդ գումարման 2-րդ նստաշրջանի առաջին նիստում, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ավագանու քննարկմանն է ներկայացվել «Երևան քաղաքի «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագիրը»: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

     Ներկայացնելով ծրագիրը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդումային ծրագերի վարչության պետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագրի նպատակն է խթանել Երևան քաղաքի տնտեսական և սոցիալական աճը` միաժամանակ անդրադառնալով բնապահպանական մարտահրավերներին: Ծրագրի մեթոդաբանությունը վեր է հանում բնապահպանական մարտահրավերները՝ գնահատելով քաղաքի օդի, ջրային ռեսուրսների, հողի, կենսաբազմազանության և էկոհամակարգերի վիճակը, դրանց վրա բացասական ներազդող գործոնները և առկա օրենսդրական լուծումները՝ հիմնվելով միջազգայնորեն ընդունված չափանիշների վրա:

     Նաև նշվել է, որ «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագիրը» ԱՊՀ տարածաշրջանում առաջին անգամ է մշակվել և հիմնված է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի «Կանաչ քաղաքների գործողությունների ծրագրերի» մեթոդաբանության վրա:

     Երևանի ավագանին քվեարկությամբ հաստատել է «Երևան քաղաքի «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագիրը»:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին