Երկուշաբթի, 28. 07. 2025

spot_img

Վարչապետ նշանակելու իրավունքը տրված է ՀՀԿ-ին. Գագիկ Ծառուկյանը՝ 2018թ. ՀՀ վարչապետի թեկնածուի մասին

     Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցությունը 2018թ. ՀՀ վարչապետի թեկնածուի վերաբերյալ իր կարծիքը կհայտնի այն ժամանակ, երբ իշխող Հանրապետական կուսակցությունը ներկայացնի իր թեկնածուին: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը: «Դուք պետք է իմանաք, որ վարչապետ նշանակելու իրավունքը տրված է ՀՀԿ-ին: Խորհրդարանական ընտրությունների ժամանակ իրենք տարել են առավելագույն ձայներ՝ 50+1, և որոշողն ու առաջարկողն իրենք են»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց Ծառուկյանը:

     Անդրադառնալով հարցին՝ ինչպե՞ս է գնահատում Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարության աշխատանքը, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց. «Ես ութ ամիս առաջ եմ ասել, որ Կարեն Կարապետյանն իմ ընկերն է, ինքը ներկայացրել է ծրագիրը, աշխատում է անել: Ես կոռեկտ չեմ համարում, որ ընկերն ընկերոջ մասին կարծիք հայտնի: Երբ որ մենք իրար հետ հանդիպում ենք, ես ասում եմ բացասականն էլ, դրականն էլ: Այսօր դրականը նկատելի է, որ 25-30 տոկոս բանկի տոկոսները դարձել  են 8-10 տոկոս, և այսօր տուրիստների քանակը աճն արդեն 25 տոկոսից ավելի է: Ինքը կներկայացնի  իր կատարած գործերը, ըստ այդմ  էլ մենք կասենք»:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին