Չորեքշաբթի, 25. 06. 2025

spot_img

Սուրեն Կարայանը մասնակցել է Դիլիջանում կայացած «Մշակութային վերածնունդ» փառատոնին

     Դիլիջանում կայացած«Մշակութային վերածնունդ» խորագիրը կրող արվեստի և արհեստի համահայկական փառատոնին փառատոնին սեպտեմբերի 9-ին ներկա է եղել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

       Նախարար շրջել է տաղավարներով և ծանոթացնել փառատոնի շրջանակներում ցուցադրված գորգարվեստի բացառիկ նմուշներին, դեկորատիվ – կիրառական արվեստի ստեղծագործություններին` կավագործություն, խեցեգործություն, դարբնագործություն, փայտագործություն, ազգային խոհանոց:

   Միջոցառման ընթացքում ներկայացվել է ՀՀ մարզերի և Արցախի մշակույթը՝ երգ, պար, ազգային նվագարաններ, ինչպես նաև տարածաշրջանի զբոսաշրջային ներուժը:

    «Նման համահայկական միջոցառումները, երբ իրականացվում են Երևանից դուրս, խթան են դառնում զբոսաշրջության զարգացման համար: Ինչպես նկատեցինք, այսօր այստեղ են եկել ինչպես սփյուռքահայեր, այնպես էլ՝ զբոսաշրջիկներ: Այստեղ ներկայացված են Հայաստանի մարզերը, Արցախը, յուրաքանչյուրը ներկայացել է իր տարածաշրջանին բնորոշ արհեստագործական և արվեստի նմուշներով: Մենք պետք է հասնենք նրան, որ նման միջոցառումները դառնան մեծ ու ավելի  ընդգրկուն: Այս փառատոնները խթանում են ինչպես ներքին, այնպես էլ՝ արտաքին զբոսաշրջությունը: Կարևոր է նաև, որ մարզերի միջև ներքին ճանաչողությունը բարձրանա, որ մարդիկ հայտնաբերեն, թե երկրի ներսում մենք ինչ հրաշալի զբոսաշրջային վայրեր ունենք»,- նշել է Սուրեն Կարայանը:

    «Մշակութային վերածնունդ» արվեստների և արհեստների hամահայկական փառատոնը կազմակերպվել է «ՄԵԴԻԱ ՕՆԻՔՍ» ընկերության, Մշակույթի և տուրիզմի պրոպագանդման հիմնադրամի կողմից` ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի և Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի աջակցությամբ:

     Փառատոնի գործընկերներն են՝ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման, ՀՀ մշակույթի, ՀՀ սփյուռքի նախարարությունները, Արցախի Հանրապետության էկոնոմիկայի, ԱՀ մշակույթի նախարարությունները և Դիլիջանի քաղաքապետարանը։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին