Երեքշաբթի, 29. 07. 2025

spot_img

Շահագրգիռ եվրոպական ինստիտուտները պետք է հետամուտ լինեն ադրբեջանական կոռուպցիոն սկանդալի լիարժեք բացահայտմանը. Աշոտյան

     Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը կարծում է, որ «ադրբեջանական լվացքատան» սկանդալը դեռ նոր է մեկնարկում: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշեց, որ վերջերս մասնակցել է Եվրոպայի ժողովրդական կուսակցության քաղաքական համաժողովին և Եվրոպայի խորհրդի կազմակերպած ներկայացուցչական մեծ հավաքին, որոնց ժամանակ այդ խնդիրը բարձրացրել է և ստացել է արձագանք եվրոպացի գործընկերների կողմից: «Ես կարծում եմ, որ հատկապես ԵԽԽՎ ձևաչափում բոլոր երկրների պատվիրակները պարտավոր են ճնշումներ գործադրել իրենց ազգային կառավարությունների վրա. որպեսզի հետամուտ լինեն ներկայացված փաստերի լիարժեք ուսումնասիրությանը: Կարծում եմ, որ բոլոր շահագրգիռ եվրոպական ինստիտուտները պետք է հետամուտ լինեն այս սկանդալի լիարժեք բացահայտմանը և մեղավորներին պատժելու գործընթացին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Աշոտյանը:

     Նա հավելեց, որ ակնհայտ է, որ տարբեր երկրներ մեր տարածաշրջանում տարբեր շահեր ունեն և դրանք միշտ չէ, որ կարող են համընկնել Հայաստանի տեսակետների  հետ, սակայն եվրոպական քաղաքական կառույցների հետ ադրբեջանական կոռուպցիոն կապերի վերաբերյալ ներկայացված փաստերն աղմկահարույց են և վրդովեցուցիչ: «Երկար ժամանակ է, ինչ մենք եվրոպական ինստիտուտները դիտարկում ենք որպես ժողովրդավարության, թափանցիկության, մաքուր աշխատանքի վայր: Սա ընդհանրական սկանդալ է: Մեզ հետաքրքիր է ադրբեջանական կոնկրետ քաղաքական կոռուպցիոն մեխանիզմները: Ես վստահ եմ, որ այդ մեխանիզմներում կիրառվել են նաև հակահայկական ճնշումներ: Այդ գումարները ոչ միայն Ադրբեջանում մարդու իրավունքների խնդիրները կոծկելու, Ադրբեջանի իմիջը բարձրացնելու համար, այլ նաև հակահայկական գործունեություն ծավալելու համար»,– ընդգծեց Աշոտյանը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին