Երեքշաբթի, 29. 07. 2025

spot_img

Հայաստանը ԵԱՏՄ-ի կազմից դուրս բերելու «Ելք»-ի նախաձեռնությունը չի համապատասխանում երկրի արտաքին քաղաքական և տնտեսական շահերին. Աշոտյան

     Եվրասիական Տնտեսական Միության կազմից Հայաստանը դուրս բերելու «Ելք» դաշինքի նախաձեռնությունը չի համապատասխանում Հայաստանի  արտաքին քաղաքական և արտաքին տնտեսական շահերին: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը: «Այդ նախաձեռնությունը չի տեղավորվում մեր արտաքին քաղաքականության գերակայությունների շրջանակներում»,- «Արմենպրես»ի փոխանցմամբ՝ ընդգծեց Աշոտյանը:

     Նա հավելեց, որ այդ նախագիծը դեռ պետք է քննարկվի համապատասխան հանձնաժողովում: «Կարծում եմ, որ հենց իմ գլխավորած հանձնաժողովն է լինելու գլխադասային հանձնաժողով: Մենք այդ փաստաթուղթը դեռ չենք ստացել: Երբ ստանանք, մանրամասն քննարկման առարկա կդարձնենք»,- ասաց Աշոտյանը:

     Ազգային ժողովի «Ելք» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել օրենքի նախագիծ, որով առաջարկում է սկսել Հայաստանը Եվրասիական տնտեսական միության կազմից դուրս բերելու գործընթաց:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին