Երկուշաբթի, 28. 07. 2025

spot_img

Ամփոփվեցին Հայաստանի կայուն բնակարանային տնտեսության, քաղաքաշինության և հողերի կառավարման ուսումնասիրության արդյունքները

    Երևանում սեպտեմբերի 11-ին տեղի ունեցավ  «Հայաստանի կայուն բնակարանային տնտեսության, քաղաքաշինության և հողերի կառավարման բնագավառներում առկա միտումները և մարտահրավերները» խորագիրը կրող աշխատաժողովը:

     «Արմենպրես»ի հաղորդմամբ` միջոցառմանը մասնակցել են  ՀՀ ԿԱ Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը և այլք:

     Նարեկ Սարգսյանի խոսքով` աշխատաժողովի ընթացքում ներկայացվեցին բնակարանային տնտեսության և հողային ռեսուրսների  կառավարման մասով Երկրի նկարագրի հիմնական արդյունքները և առաջարկությունները, քննարկվեցին Ազգային գործողությունների պլանի միջոցով դրանց իրականացման հնարավորությունները, ինչպես նաև Գորիս քաղաքի համար խելացի կայուն քաղաքի նկարագրի արդյունքները:

     «Մենք բարձր ենք գնահատում ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի և Զարգացման ծրագրի երկարամյա համագործակցությունը և լիահույս ենք, որ այս նախաձեռնությունը  հաջողություն կունենա և կօժանդակի Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ լուծելու բնակարանային կայուն զարգացման խնդիրները: Իսկ խնդիրները վերաբերում են բնակարանային տրամադրման մատչելիության, բնակֆոնդի կառավարման և տեխնիկական սպասարկման, բնակարանային տնտեսության և էներգաարդյունավետության ոլորտներին»,– ասաց Սարգսյանը:

     Աշխատաժողովին մասնակցեցին նաև միջազգային փորձագետներ ՄԱԿ Եվրոպական տնտեսական հանձնաժողովից, ՄԱԿ-Հաբիթաթից, Ռուսաստանի Դաշնության,  Միացյալ Թագավորության ներկայացուցիչներից, ինչպես նաև ՄԱԿ-ի զարգացման հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին