Կիրակի, 27. 07. 2025

spot_img

Վենետիկի կինոփառատոնի շրջանակում ցուցադրվել է Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմը

      Վենետիկի 74-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում Իտալիայում ՀՀ դեսպան Վիկտորիա Բաղդասարյանը սեպտեմբերի 7-ին հանդիպել է Վենետո նահանգի՝ մշակույթի գծով տարածաշրջանային խորհրդական Քրիստիանո Կորացցիին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

     Հանդիպմանը ներկա էին Վենետիկի կինոփառատոնին ներկայացված «Վերջին բնակիչը» ֆիլմի ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը, ֆիլմի պրոդյուսերներ Կեստուտիս Դրազդաուսկասը և Ադրինե Միրզայանը, Իտալիայի հայերի միության նախագահ Մինաս Լուրյանը, դերասանուհի Սանդրա Դաուկշայտեն:

     Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց Վենետոյի և հայ ժողովրդի միջև գոյություն ունեցող պատմական ամուր կապերին և դրանց համագործակցության ամրապնդման կարևորությանը:

     Քրիստիանո Կորացցին նշեց, որ Վենետիկյան կինոփառատոնը, որին հետևում է ամբողջ աշխարհը, լավ առիթ է՝ ընդգծելու հայ ժողովրդի նկատմամբ բարեկամությունը և այս բարդ ժամանակներում ներկայացնելու հիմնարար արժեքները, ինչպիսիք են՝ միջմշակութային երկխոսությունը և խաղաղությունը պաշտպանելու անհրաժեշտությունը:

     Օրվա երկրորդ կեսին կինոփառատոնի շրջանակներում տեղի ունեցավ «Վերջին բնակիչը» ֆիլմին նվիրված մամուլի ասուլիս, որի ընթացքում ելույթով հանդես եկան Իտալիայում ՀՀ դեսպան Վիկտորիա Բաղդասարյանը և գրող Անտոնիա Արսլանը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին