Երեքշաբթի, 29. 07. 2025

spot_img

Միացյալ Թագավորությունը սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին. դեսպան

     Միացյալ Թագավորությունը ողջունում եւ սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ ուղղված կողմերի միջեւ բանակցություններին Լեռնային Ղարաբաղի կարգավորման ուղղությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ղարաբաղյան հակամարտության շուրջ ծավալվող վերջին զարգացումներին, հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված դիվանագիտական ջանքերին նվիրված ասուլիսի ընթացքում այս մասին հայտարարեց Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը: 

     «Մենք տարիների ընթացքում օժանդակել ենք մի շարք ծրագրերի, որպեսզի  տարբեր խմբեր հանդիպեն եւ միասին  քննարկեն տեւական խաղաղության հասնելու ուղիները:  Մենք մեր ուշադրությունը կենտրոնացրել ենք հավասարապես կարեւոր մի այլ ուղղության վրա՝ խաղաղության նախապատրաստման հետ  կապված ներպետական բանավեճը Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում: Այս ծրագիրն անդրադառնում է հասարակության բոլոր շերտերին, ովքեր պիտի ներգրավված լինեն ներքին բանավեճերին:  Կարեւոր է նաեւ ներգրավել երիտասարդներին, ովքեր չգիտեն, թե ինչպիսին է եղել կյանքը նախքան հակամարտությունը,  նրանց ներկայացնել խաղաղության հնարավոր օգուտները մասին»,- ասաց Ջուդիթ Ֆարնուորթը՝  վստահեցնելով, որ դեսպանությունը պատրաստ է օժանդակել այն նախաձեռնություններին, որոնք միտված  են Լեռնային Ղարաբաղում հակամարտության խաղաղ կարգավորմանը նպաստելուն եւ  հաշտեցման հասնելուն: Նրա դիտարկմամբ՝ այսպես հնարավոր կլինի նպաստել տարածաշրջանում անվտանգության մակարդակի բարձրացմանը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին