Երկուշաբթի, 28. 07. 2025

spot_img

ՀՀ-ն և Իրանը պարզեցնում են փոխադարձ առևտուրը և մաքսային հսկողությունը

     Հայաստանը և Իրանը դյուրացնում են փոխադարձ առևտուրը և մաքսային հսկողությունը: ՀՀ Ազգային ժողովը քննարկեց Հայաստանի Հանրապետության կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջև Մեղրի-Նորդուզ սահմանային դարպասի համատեղ օգտագործման մասին համաձայնագիրը վավերացնելու մասին ՀՀ օրենքի նախագիծը: ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը հիշեցրեց, որ համաձայնագիրը ստորագրվել է 2016թ. դեկտեմբերի 21-ին է ստորագրվել, որի հիմնական նպատակը երկու երկրների միջև փոխադարձ առևտրի դյուրացումն է և մաքսային հսկողության պարզեցումը:

    «Համատեղ դարպասի մեկնարկը և շահագործումը նշանակում է կրկնակի հսկողության և կրկնակի ընթացակարգերի վերացում: Համաձայնագրի երկրորդ հոդվածը շատ հստակ նախատեսում է, թե որոնք են այն գործողությունները, որոնցով պարզեցվում է ապրանքների տրանսպորտային միջոցներով տեղաշարժը, ինչպես նաև ուղևորափոխադրումները»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց Միրումյանը:

     ՊԵԿ փոխնախագահը պարզաբանեց, որ ելքի երկրում հայտարարագրված մաքսային հայտարարագրի տվյալները հիմք են հանդիսանում մուտքի երկրում ապրանքների և տրանսպորտային միջոցների հայտարարագրման համար: «Այստեղ մենք խուսափում ենք մաքսային արժեքի որոշման ընթացակարգերից, համապատասխան հսկողությունը վերապահվում է հայտարարագրի առումով մուտքի երկրին, իսկ դա իրականացվելու է էլեկտրոնային եղանակով: Մաքսային հսկողությունը ևս իրականացնում է մուտքի երկիրը: Համաձայնագրով նաև հնարավորություն կա, որ ելքի երկիրը իրականացնի մաքսային հսկողություն, սակայն միայն այն դեպքերում, երբ կա օպերատիվ տեղեկատվություն մաքսային զննում իրականացնելու անհրաժեշտության վերաբերյալ»,– մանրամասնեց Վախթանգ Միրումյանը:

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին