Երկուշաբթի, 28. 07. 2025

spot_img

ՀՀ ներմուծվող արտադրական նշանակության մեքենասարքավորումները և հումքը սահմանին կազատվեն ԱԱՀ-ից

     Հաջորդ տարվա հունվարի 1-ից Հայաստան ներմուծվող արտադրական նշանակության մեքենասարքավորումները և հումքը սահմանին կազատվեն ավելացված արժեքի հարկից: Ազգային ժողովը քննարկում է Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը նշեց, որ փոփոխության նպատակն է տնտեսավարողներին հնարավորություն տալ ունենալ շրջանառու միջոցներ, դրանք ուղղել տնտեսական գործունեության ընդլայնմանը:

     «Այն ավելացված արժեքի հարկը, որը արտադրական նշանակության մեքենասարքավորումների և հումքի ներմուծման ժամանակ չի վճարվի սահմանին, կվճարվի այդ սարքավորումների օգտագործմամբ արտադրված ապրանքների հետագա իրացման փուլում: Կարող ենք թե ֆինանսական, թե ժամանակի առումով սա համարել համարձակ նախաձեռնություն, քանի որ ժամանակի ընթացքում եկամտային ազդեցությունը կարող է հասնել ընդհուպ մինչև 40 միլիարդ դրամի, սակայն կարծում ենք, որ երկարաժամկետ հատվածում այս միջոցառումը էական միջամտություն է ունենալու տնտեսական գործունեությունն ակտիվացնելու առումով»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մանրամասնեց Միրումյանը:

     Միրումյանը հավելեց, որ օրենքի ընդունման դեպքում այն հետադարձ ուժ է ունենալու, ինչը պայմանավորված է այն հանգամանքով, որ կարող են լինել ընկերություններ, որոնք ունեն արտադրական նշանակության մեքենասարքավորումներ և հումք ներմուծելու համար՝ մինչև օրենքի ուժի մեջ մտնելը: «Մենք չենք ցանկանում ստեղծել մի իրավիճակ, որ նման ներդրումային ծրագրեր ունեցող կազմակերպություները մի քանի ամիս ևս սպասեն մինչև օրենքն ուժի մեջ կմտնի»,- մանրամասնեց ՊԵԿ նախագահի տեղակալը:

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին