Երեքշաբթի, 29. 07. 2025

spot_img

Զոյա Բարսեղյանը նշանակվել է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնակատար

     ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնակատար է նշանակվել Զոյա Բարսեղյանը: 

     Զոյա Բարսեղյանը լրագրության ու հանրային կապերի ոլորտում աշխատանքի մեծ փորձ ունի։ Բազային կրթությամբ լրագրող է։ Լրագրողական գործունեությունն սկսել է 1998 թվականից՝ աշխատելով «Նորաթերթ» օրաթերթում։ 2000-2010 թվականներին աշխատել է «Արմենպրես» լրատվական գործակալությունում,  սկզբում՝ որպես լրագրող, 2004 թվականից՝ որպես փոխտնօրեն-գլխավոր խմբագիր։

     2010-2014 թվականներին եղել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության  Հասարակայնության հետ կապերի բաժնի պետը, 2014-2016 թվականներին ղեկավարել է  «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի Հանրային կապերի բաժինը։ 

     2011-2013 թվականներին «Հանրային կապեր» է դասավանդել ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետում։ Վերջին շրջանում որպես հանրային կապերի հարցերով խորհրդատու ներգրավված է  եղել միջազգային նախագծերում։

     Զոյա Բարսեղյանն ավարտել է Հայաստանի պետական կառավարման ակադեմիան՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի որակավորում։ Ներկայում սովորում է Հայաստանի ամերիկյան համալսարանի մագիստրատուրայում:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին