Երկուշաբթի, 28. 07. 2025

spot_img

Դինքի ծննդյան օրը կկայանա «Հրանտ Դինք» միջազգային մրցանակի հանձնման արարողությունը

     Պոլսահայ մտավորական Հրանտ Դինքի ծննդյան օրը՝ սեպտեմբերի 15-ին արդեն իններորդ անգամ տեղի կունենա ամենամյա «Հրանտ Դինք» միջազգային մրցանակի հանձնման արարողությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Ակոս»-ը:

     «Հրանտ Դինք» միջազգային մրցանակն ամեն տարի հանձնվում է մեկ մարդու և մեկ կազմակերպության, ովքեր Թուրքիայում կամ երկրից դուրս պայքարում են խտրականությունից, ռասիզմից և բռնությունից զերծ աշխարհի համար, սեփական իդեալների համար պատրաստ են ռիսկի գնալ, օգտագործում են խաղաղության լեզուն և նման կերպ խրախուսում և ոգեշնչում են մյուսներին:

     «Հրանտ Դինք» հիմնադրամի կողմից կազմակերպվող ամենամյա մրցանակաբաշխությունը նպատակ ունի ցույց տալու, որ սեփական իդեալների համար պայքարող մարդկանց ձայնը լսելի է, նրանց աշխատանքը` տեսանելի, և նրանք միայնակ չեն:

     Մրցանակաբաշխության այս տարվա ժյուրիի կազմում ընդգրկված են 2016 թվականի մրցանակակիր, Մալավիից ակտիվիստ Թերեզա Կաչիդամոտոն, ով պայքարում է երեխաների կրթության և մարդու իրավունքների համար, ինչպես նաև նույն տարում մրցանակի արժանացած Դիարբեքիրի փաստաբանների ասոցիացիայի ղեկավար Էթիեն Բալիբարը: Ժյուրիի անդամներն են նաև «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության գլխավոր քարտուղար Էրիստոֆ Դելուարը, «Հրանտ Դինք» հիմնադրամի ղեկավար Ռաքել Դինքը, ռեժիսոր Ատոմ Էգոյանը, մտավորական Միշել Մարիանը, գրող Մուրաթան Մունգանը:

     Ստամբուլահայ լրագրող, «Ակոս»  պարբերականի  հիմնադիր  և  գլխավոր  խմբագիր  Հրանտ  Դինքը սպանվել էր  թուրք ազգյանականների կողմից 2007 թվականի հունվարի 19-ին:

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին