Երեքշաբթի, 29. 07. 2025

spot_img

Գյումրու Բժշկական կենտրոն տեղափոխված ռուս զինծառայողի վիճակը գնահատվում է միջին ծանրության

     Գյումրու Բժշկական կենտրոն տեղափոխված ռուս զինծառայող Յուրա Նիկոլաևի վիճակը գնահատվում է միջին ծանրության: Նա այս պահին ի բուժում է ստանում վիրաբուժական բաժանմունքում:

     Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին բժշկական կենտրոնից: Տուժածն ընդունվել է գանգուղեղային փակ վնասվածքով, աջ ակնակապճային սալջարդ, ծնկան հոդերի քերծվածքներով: «Վերջինս ընդունվել է բազմակի տրավմաներով, որոշակի հարցերին պատասխանել է ոչ ադեկվատ: Հիվանդից ալկոհոլի հոտ է եկել: Հիվանդը տեղեկություններ չի նշել իր հետ կատարվածի վերաբերյալ: Գյումրու կենտրոն է տեղափոխվել շտապ բուժօգնության կողմից: Այս պահին հիվանդի բուժում է ստանում վիրաբուժական բաժանմունքում: Նրա վիճակը այս պահին գնահատվում է միջին ծանրության՝ կայուն»,-նշեց հիվանդանոցի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը:

     Ըստ տեղեկությունների սեպտեմբերի 10-ին, ժամը 23։30-ի սահմաններում Գյումրի քաղաքի Հալաբյան փողոցի թիվ 3 շենքի բակում մի խումբ քաղաքացիների միջեւ ծեծկռտուք է տեղի ունեցել, որոնցից մեկը ստացել է մարմնական վնասվածքներ։ Նրանք բոլորն էլ ծառայում են Գյումրիում տեղակայված ՌԴ թիվ 102 ռազմաբազայում:

Արմենուհի Մխոյան

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին