Երեքշաբթի, 29. 07. 2025

spot_img

«Շատ եմ կարոտում հավաքականը». Գևորգ Ղազարյան

     Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը, ով վնասվածք էր ստացել 2017 թ. մարտին՝ Հայաստան-Ղազախստան հանդիպման ընթացքում, շարունակում է վերականգնվել վնասվածքից:

     «Արմենպրես»ի փոխանցմամբ` այս մասին գրում է ՀՖՖ-ն: «Ամեն ինչ ընթանում է այնպես, ինչպես պլանավորել էինք: Գտնվում եմ ակումբի մարզաբազայում և արդեն բավականին ծանր մարզումներ եմ անցկացնում՝ վազքեր, ֆիզիկական և գնդակով վարժություններ: Կարելի է ասել, որ վերականգնման վերջին փուլում եմ: Մոտ ժամանակներս կրկին կմեկնեմ Գերմանիա՝ բուժզննում անցնելու այն բժշկի մոտ, ով վիրահատել է ինձ, և եթե ամեն ինչ կարգին լինի, արդեն այս ամիս կմիանամ թիմիս՝ ներգրավվելով մարզումային գործընթացի մեջ»,-ասել է Ղազարյանը:

     Հայ կիսապաշտպանը անդրադարձել է նաև ազգային թիմի վերջին խաղին. «Դիտել եմ հավաքականի հանդիպումները և, անկախ ամեն ինչից, ուզում եմ քաջալերանքի խոսքեր ասել տղաների հասցեին: Շատ եմ կարոտում հավաքականը: Երբ թիմը խաղում է, և գտնվում ես հեռվում ու ոչնչով  չես կարողանում օգնել, շատ ավելի դժվար է: Հիմա հավաքականը հայտնվել է դժվար իրավիճակի մեջ, բայց մենք պետք է միասին լինենք և հաղթահարենք այս պահը»,-ասել է հավաքականի անդամը:

     Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի E խմբում,  որտեղ նաև Հայաստանի ազգային թիմն է, առաջատարը 19 միավորով Լեհաստանն է: 16-ական միավոր ունեն Դանիան և Չեռնոգորիան: 9 միավոր ունի Ռումինիան: Հայաստանի հավաքականը մնաց նույն 6 միավորով: Իսկ հետնապահը 2 միավորով Ղազախստանի թիմն է: Հաջորդ հանդիպումը Հայաստանի հավաքականը կանցկանցի հոկտեմբերի  5-ին՝ տանը հյուրընկալելով Լեհաստանին: Նույն օրը Դանիան կխաղա Չեռնոգորիայի հետ, որը կարևորագույն խաղ է երկու թիմերի համար, որոնց նպատակը խմբում երկրորդ տեղը գրավելն է: Իսկ Ռումինիան կխաղա Ղազախստանի դեմ:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին