Երեքշաբթի, 29. 07. 2025

spot_img

Կարեն Կարապետյանն արդարացրել է ՀՀԿ-ի սպասելիքները. Շարմազանով

     ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում արդարացրել է իշխող Հանրապետական կուսակցության սպասելիքները: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Այս ընթացքում մենք տեսնում ենք, որ տնտեսական ակտիվության աճ կա, զբոսաշրջության և արտահանման զգալի աճ ենք նկատում: Լավ աշխատանքի դեպքում կարող ենք իրականացնել այն ծրագրերը, որ միասին ընդունել ենք»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց Շարմազանովը:

     Հարցին` դա նշանակո՞ւմ է, որ 2018-ից հետո էլ Կարապետյանն է լինելու վարչապետ, Շարմազանովը պատասխանեց. «Այսօրվա և 2018-ի վարչապետների ֆունկցիաները շատ տարբեր են լինելու: Այսօրվա վարչապետը չունի 2018-ի վարչապետի` արտաքին քաղաքականություն իրականացնելու և ղեկավարելու, գործադիրն ամբողջությամբ, ուժային կառույցները ղեկավարելու  որևէ գործառույթ: 2018թ.  խորհրդարանական կառավարման համակարգի վարչապետն ունենալու է այլ լիազորություններ, որտեղ անկասկած տեղ են ունենալու ոչ միայն տնտեսությունը, այլ, նախևառաջ, անվանգությունը և արտաքին քաղաքականությունը: Վարչապետի մեր թեկնածուի հարցի հետ կապված` օրը կգա, բարին հետը, կքննարկենք»:

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին