Երեքշաբթի, 29. 07. 2025

spot_img

Գագիկ Ծառուկյանը չի բացառում ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու հնարավորությունը

     «Ծառուկյան» դաշինքը  Հայաստանի Հանրապետական կուսակցության հետ կոալիցիա կազմելու հարց չի քննարկում, սակայն չի էլ բացառում նման հնարավորությունը: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը: «Կոալիցիա կազմելու հարց չենք քննարկում, եթե քննարկենք, բոլորդ կիմանաք այդ մասին: Ես այս կյանքում ոչ մի բան չեմ բացառում, բայց այս պահին չենք քննարկում: Երբ որ լինեն նման քննարկումներ, ես կասեմ: Կարևորն այն է, որ իմ խոսքը ես պահել եմ, իմ պարտքը պետք է կատարեմ ժողովրդիս առջև»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց Գագիկ Ծառուկյանը:

     Հարցին՝ ՀՀ-ում իշխանափոխության հնարավորություն տեսնո՞ւմ է, Ծառուկյանը պատասխանեց. «Նոր են անցել խորհրդարանական ընտրությունները: Կատարվել է ընտրություն, մարդիկ իրենց ձայնը տվել են ՀՀԿ-ին: Ժողովուրդն իր ձայնը տվել է, ժողովուրդն էլ պետք է պահանջի: Իսկ ՀՀԿ-ն պարտավոր է պատասխանատու լինել ժողովորդի կենսամակարդակը բարձրացնելու, անվտանգությունն ապահովելու համար»:

     Անդրադառնալով հարցին՝ «Ծառուկյան» դաշինքը կողմ կքվեարկի՞ ՀՀ-ն ԵԱՏՄ կազմից դուրս բերելու՝ «Ելք»-ի ներկայացրած օրինագծին, «Ծառուկյան» դաշինքի առաջնորդը պատասխանեց. «Ցանկացած կուսակցություն իրավունք ունի առաջարկ անելու ու ներկայացնելու: Եվ ես իմ թիմին այսօր հրահանգել եմ, որ ցանկացած կուսակցություն, երբ հարց է բարձրացնում, ներկա լինեն,  քննարկեն և համապասխան որոշում կայացնեն»:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին