Երկուշաբթի, 09. 06. 2025

spot_img

Զբոսաշրջային փաթեթներում կներառվի «Մորուքի փառատոնը»

    «Մորուքի փառատոնը» Հայաստանում կնպաստի տուրիզմի զարգացմանը: Փառատոնը նախատեսված է իրականացնել 2018 թվականից:  «Արմենպրես»ի հաղորդմամբ՝ սեպտեմբերի 8-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին «Արենի փառատոն» հիմնադրամի տնօրեն Նունե Մանուկյանը:

     «Մենք մեկ տարի առաջ ներկայացնում ենք կայանալիք փառատոնները, քանի որ դրանք ավելի ճանաչելի են դառնում: 2018-ի համար նախաձեռնել ենք «Մորուքի փառատոնը»: Այն կլինի զբոսաշրջային փառատոն: Կանցկացվեն անհեթեթ ու անհավանական մորուքների մրցույթներ: Փառատոնի ծրագիրն արդեն ուղարկել ենք զբոսաշրջային ընկերություններին: Հունվարից այն կներառվի զբոսաշրջային փաթեթներում»,-ասաց Մանուկյանը:

     Նրա խոսքով՝ այս փառատոնը կազմակերպելու միտքը ծնվել է հանկարծակի: «Ես կողմնակից եմ բոլոր, նույնիսկ անհեթեթ փառատոններին, որոնք կնպաստեն զբոսաշրջության զարգացմանը: Կան նույնիսկ գյուղեր, որոնք գյուղի բնակիչներից շատ մարդ են ընդունում փառատոնների շնորհիվ»,-ասաց հիմնադրամի տնօրենն ու հավելեց՝ փառատոնը մեծ հնչեղություն կունենա: Այն կանցկացվի Երևանում, սակայն կոնկրետ տեղը դեռ պարզ չէ:

   2018 թվականին արդեն նախատեսված են շատ այլ ավանդական փառատոններ ևս: Մայիսին կլինի «Երևանի կինոօրերը»:  Կանցկացվի «Սյունյաց ավանդույթներ» փառատոնը: Իսկ սեպտեմբերին կլինեն ավանդական «Գաթայի», հոկտեմբերին՝ «Արենի» գինու փառատոնները:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին