Երկուշաբթի, 09. 06. 2025

spot_img

Արցախի պեղավայրերում հնագետները հետաքրքիր բացահայտումներ են կատարել

     Արցախի Տիգրանակերտում և Դադիվանքում իրականացված պեղումների արդունքում հնագետները հետաքրքիր գտածոներ են հայտնաբերել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` սեպտեմբերի 8-ին լրագրողների հետ հանդիպմաը Արցախի հնագիտական արշավախմբի ղեկավար Համլետ Պետրսյանն ասաց, որ Տիգրանակերտից թանկարժեք զարդերի մասունքներ են գտնվել: Դադիվանքում պեղման աշխատանքների ժամանակ գաղտնարան է բացվել:

    «Տիգրանակերտի հիմնական պեղումներն իրականացվել են հյուսիսային պարսպապատում: Դրանց արդյունքում բացվել է հինգերորդ ուղղանկյուն աշտարակը:  Այդ պարիսպներից մի քանի մետր հեռու գտնվել է չորրորդ կարասային թաղումը»,-նշեց Համլետ Պետրսյանը` հավելելով, որ Տիգրանակերտում իրականացվող պեղումներն ընդարձակման կարիք ունեն, քանի որ  հարյուրավոր մետրեր ձգվող պարսպապատից ամեն տարի 15 մետր պեղելով հնարավոր չէ հստակ պատկեր ստանալ:

     «Ես շնորհակալ եմ Արցախի իշխանություններին, որոնք արդեն տասը տարի ֆինանսավորում են մեզ Տիգրանակերտում հետազոտություններ իրականացնելու համար»,-ասաց Պետրսյանը:

      Անդրադառնալով Դադիվանքում իրականացվող պեղումներին` Պետրոսյանն ընդգծեց, որ ուսումնասիրություններ են իրականացվել Դադիվանքի փոքր եկեղեցու հարավային պատի տակ, որտեղ գտնվել է անցուղի կամ այսպես ասած գաղտնուղի` հարավային պատին զուգահեռ: Այն մոտավորապես վեց մետր է և պատված  է սալաքարերով:

     «Պարզվեց, որ գաղտնարանը չունի ելք և մուտք, այն դատարկ էր: Գաղտնարանը կառուցվել է տասներեքերորդ դարի կեսերին: Այն ունի հիսուն մետր լայնություն, յոթանասուն մետր բարձրություն»,-եզրափակեց նա:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին