Երկուշաբթի, 09. 06. 2025

spot_img

Ալեքսանդր Օնիշենկոյի իմպրեսիոնիստական աշխատանքները կցուցադրվեն Սարյանի տուն-թանգարանում

     Պրահայում բնակվող ուկրաինացի հայտնի նկարիչ Ալեքսանդր Օնիշենկոյի իմպրեսիոնիստական աշխատանքները կներկայացվեն Հայաստանում: Նկարչի անհատական ցուցահանդեսի բացումը տեղի կունենա սեպտեմբերի 15-ին Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում: Հայ արվեստասերները հնարավորություն կունենան դիտելու ներկայացվելիք աշխատանքները մինչեւ սեպտեմբերի 17-ը:

       Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ցուցահանդեսի կազմակերպիչը «Ծիրանի» մշակութային հանգույցն է:  

     Ալեքսանդր Օնիշենկոն առանձնանում է սեւ կտավի վրա ստեղծագործելու յուրահատուկ տեխնիկայով: Սեփական բնութագրմամբ՝ աշխատանքները նոր իմպրոսիոնիստական ուղղվածություն ունեն, ինչը չպետք է շփոթել նեոիմպրեսիոնիզմի հետ: Նրա աշխատանքներում մուգ տոներին փոխարինելու են գալիս բացերը՝ այդպիսով առավել ընգծելով գունային կոնտրաստն ու վառ երանգները: Նկարչի աշխատանքների թեմատիկ ուղղվածությունը շատ լայն է, նրա վրձնի օգնությամբ նոր շունչ են ստանում առարկաներն ու բնությունը: Այնուամենայնիվ, հատկապես ուշագրավ են Օնիշենկոյի՝ Պրահայի տեսարաններով կտավները, որոնք արված են թռչնի թռիչքի բարձրությունից՝ Պրահայի տանիքներից:

   Օնիշենկոյի աշխատանքները ցուցադրվել են Գերմանիայում, Հնդկաստանում, Շվեդիայում, Հունգարիայում, Ռուսաստանում, Ֆրանսիայում, Իսպանիայում, ԱՄՆ-ում եւ շատ այլ երկրներում: Նկարիչը Պրահայում ունի իր մշտական պատկերասրահը, որտեղ ցուցադրվում են սեփական իմպրեսիոնիստական աշխատանքները:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին