Երեքշաբթի, 29. 07. 2025

spot_img

«Քրիստափոր Կոլումբոս» կտավը կցուցադրվի Հովհաննես Այվազովսկուն նվիրված ցուցահանդեսում

    Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված ցուցահանդեսում բազմաթիվ կտավների կողքին կներկայացվի նաև նկարչի «Քրիստափոր Կոլումբոս» ստեղծագործությունը: «Արարում» խորագրով ցուցահանդեսը կանցկացվի սեպտեմբերի 15-ից հունվարի 15-ը Հայաստանի ազգային պատկերասրահում:

          Ինչպես «Արմենպրես»ին հաղորդեցին Հայաստանի ազգային պատկերասրահի հասարակայնության հետ կապերի բաժնից, վերը նշված կտավն առաջին անգամ ցուցադրվել է 1881 թվականին Լոնդոնում կազմակերպված պատկերահանդեսում:

     Մարդու և բնության դրամատիկ բախումը Հովհաննես Այվազովսկու ստեղծագործությունների առանցքային թեմաներից է: 1880 թվականին վրձնած «Քրիստափոր Կոլումբոս» կտավում ներկայացված է բնության տարերքի դեմ մաքառող իսպանացի ծովագնացը: Կոլումբոսը փրկություն գտնելու հույսով կառչել է նավի կայմից, իսկ նրա ճանապարհը լուսավորող լիալուսինը հուշում է, որ փոթորիկն արդեն հանդարտվել է:

       Անվանի ճանապարհորդի կերպարով ոգեշնչված` Այվազովսկին 1879 թվականին այցելել է նրա հայրենի Ջենովա: Հետագայում իր ամերիկյան ուղևորության ընթացքում Այվազովսկին ստեղծել է Քրիստափոր Կոլումբոսին նվիրված ևս մի քանի աշխատանքներ:

          Կտավը հնարավոր է եղել ձեռք բերել Աբրահամ Ջինջյանի (Ֆրանսիա) հավաքածուից 1957 թվականին:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին